<< ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ >>

10:43 - 27 Հուլ, 2020

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն  Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը  Ֆրանսիայի  Կանն քաղաքում կայացած աճուրդում  վաճառվել է 185,000 եվրոյով:

Նկարի նախնական  արժեքը գնահատվել  էր 100 հազար եվրո:

 

Պատկերն արված է 21  × 27,5 սմ չափի  սպիտակ կտավի վրա, որտեղ հինգ օղակներն են ՝   կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։  Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը: 

Նույն աճուրդում  2,500 եվրոյով  վաճառվել է նաև  1980թ․ Մոսկվայի օլիմպիական խաղերի ջահը, որի հեղինակներն են Վալենտին Լյուբմանը և Բորիս Տուչինը։ Այն  պատրաստված է ալյումինից , որի կենտրոնում  դաջված են խաղերի պատկերանշանը և օլիմպիական օղակները։

Օլիմպիական ջահի փոխանցավազքը  Ռուսաստանի տարածքով  անցել է  1980 թ. հունիսի 19-ից հուլիսի 19-ը, իսկ  << Լուժնիկիի >>  ստադիոնում կրակը վառելու պատիվը տրվել է  բասկետբոլիստ Սերգեյ Բելովին։

2020 թ․ բոլորեց մոսկովյան խաղերի 40-ամյակը:

 

 

 

Այլ նորություններ